-
29.05.2024|
18:14
Քպ խունտան մի տասն օր առաջ սկսեց հրետանային արկակոծել հավատի տաճարը ու շեշտը դրեց հարկատու լինելու/դառնալու տխմար դրույթի վրա։
-
29.05.2024|
17:07
Իզուր մի չարչարվեք, քաղաքական մթերքից զուրկ այս ամլացած երկրում, ձեր «պաղտասար աղբարական» ոճի ժուռնալիստների միջոցով մի փորձեք քաղաքացիական կռվի հեռանկար կերտել:
-
29.05.2024|
16:47
«Անկախական» այս երեք տասնամյակում իմ հնարավորություններով պայքարում եմ։ Բազմաթիվ հոդվածներ եմ տպագրել, գրառումներ արել։ Սկսած ԼՏՊ-ից, վերջացրած այս գերճիվաղով, պայքարել եմ բոլոր չորս հրեշների ու նրանց մետաստազների դեմ։ Արդյունքը զրո է։
-
29.05.2024|
14:47
Բագրատ Սրբազանի գլխավորած Տավուշյան շարժումը, որն արդեն բնորոշվում է որպես իշխանափոխության օրակարգով սրբազան պայքար, դեռ շարունակում է դրսևորվել քաղաքական ասպարեզում՝ չնայած հանրային գիտակցության մեջ առկա հոռետեսության զգալի մակարդակին։
-
29.05.2024|
13:21
Դեռևս «Դիմադրություն» շարժման ժամանակ եմ գրել, որ շարժումը արտաքին պատվիրատուներ չունի: Ասելիքս հիմնավորել եմ նրանով, որ Նիկոլի իշխանությունը, նրա իրականացրած և դեռ իրականացվելիք քաղաքականությունը, այս կամ այն չափով, ձեռնտու և ընդունելի է բոլորի համար, բացի՝ Հայաստանից և հայ ժողովրդից: Խոսքը պետական մակարդակով արտաքին ուժերին է վերաբերում, ոչ թե՝ կազմակերպություններին կամ խմբերին
-
29.05.2024|
12:39
Մեզ պատած ողբերգությունը սրանում է կայանում. Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը իր սեփական լրատվամիջոցով, վկայակոչելով մեր թշնամուն, սպառնում է իր դեմ պայքարի դուրս եկած սեփական ժողովրդին...
-
29.05.2024|
12:05
Քարե այս դագաղը 35 հազարամյակի պատմություն ունի. Խորհրդային Հայաստանի հնագետների կողմից այն հայտնաբերվել ու Սիսիանի Քարադարան է բերվել Իշխանասարի փեշերին փռված Իշխանասար՝ ժամանակին մեծ գյուղաքաղաքի «Սյունի բերդ» գերեզմանատնից, որտեղ ապրել են հնաբնակ հայերը...
-
29.05.2024|
11:46
Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ...
-
29.05.2024|
09:30
ՈՒզու՞մ եք, որ 44-օրյայից հետո մնացած Լեռնային Ղարբաղում էլի հայ երեխա ծնվի, էլի հայոց լեզվով դպրոց ու մանկապարտեզ լինի:
-
29.05.2024|
07:24
Ռուսերեն լեզվում մի արտահայտություն կա՝ подонок (պադոնոկ), որը նշանակում է բարոյական ու մարդկային ամենաստորին տեսակ։ Բառի ծագումը, սակայն, գալիս է միջնադարյան Ռուսիայից և ի սկզբանե այլ իմաստ է ունեցել։